ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Նիկոլի հերթական փայը․ ինչո՞վ են տարբերվում հայ և ադրբեջանցի «բնապահպանները»

Նիկոլի հերթական փայը․ ինչո՞վ են տարբերվում հայ և ադրբեջանցի «բնապահպանները»
24.02.2023 | 07:30

Ամուլսարի հանքի շուրջ աղմուկը հանգուցալուծվեց «թավշյա» հեղափոխությամբ։ Նիկոլ Փաշինյանն ստացավ իր փայը՝ «Կա՛մ ես այդ հանքում փայ կունենամ, կա՛մ այդ հանքը չի լինի» ծրագրի շրջանակներում։


Սրանից առաջ նույն սխեմայով փայմտնոցի եղավ Քաջարանի հանքավայրում։
Եվ այսպես, փայմտնոցիների ու հանքերի շահագործման թեմաներով կոկորդ (և ոչ միայն կոկորդ) պատռողներն իշխանության գալուց հետո «մոռացել» են իրենց բնապահպանական ու հակասաշիկական քարոզների մասին։ Նիկոլ Փաշինյանն արդեն 2-րդ հանքի բիզնեսի մեջ է փայ մտնում` կառավարության անունից։


«Բնապահպանները» լուռ են, քանզի նրանց հիմա վճարող չկա։ Տրված է ոչ թե «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։
«Բնապահպանները» միշտ են այդպես գործում։ Լինեն նրանք հայաստանցի կամ ադրբեջանցի։ Բայց կան նաև տարբերություններ։
Մեր տնաբույծ «բնապահպանների» ու Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանների» միջև երկու էական տարբերություն կա։ Նախ` ազգությունները զուտ ֆորմալ առումով տարբերվում են։ Սա՝ մեկ։


Երկրորդը․ հայ և ադրբեջանցի «բնապահպանների» էական տարբերությունն այն է, որ երկուսն էլ փողով են բնապահպան խաղում, բայց ադրբեջանցիք նաև համոզմունքով են իրենց բուն ֆունկցիան կատարում՝ հանուն Ադրբեջանի շահերի, այսինքն, համատեղում են հաճելին օգտակարի հետ։ Իսկ ահա հայ «բնապահպանների» համոզմունքը սկսվում և ավարտվում է միայն ու միայն, բացառապես «կանաչով»։ Դոլարը նկատի ունեմ։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 25866

Մեկնաբանություններ